Հնդկաստանում 200 մլն մարդ մասնակցում է համազգային գործադուլին

Աշխարհ 08.01.2019   12:53   337

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում  շուրջ 200 մլն մարդ մասնակցում է այսօր մեկնարկած երկօրյա համազգային գործադուլին։ Բողոքի գործողությունը նախաձեռնել են մի շարք արհմիություններ և ձախակողմյան ուղղվածության հասարակական շարժումներ։

Գործադուլի մասնակիցները պահանջում են նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, սոցիալական պայմանների բարելավում, երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծում։

Բողոքի գործողությանը միացել են նաև գյուղացիական և ֆերմերային տնտնեսություններ։

Երկրի որոշ շրջաններում ցուցարարները փակել են երկաթուղային ճանապարհներն ու մայրուղիները։ Արևմտյան Բենգալիայի և Կերալայի նահանգում ոստիկանական ուժերի հետ բախումներ են եղել։

Որոշ շրջաններում փակվել են դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ։



 Պիտակներ
         համազգային գործադուլ Հնդկաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon