Հնդկաստանում 11-ամյա տղան ամիսներ շարունակ համակարգչի միջոցով գումար է շորթել հորից

Աշխարհ 05.02.2021   21:10   71

Հնդկաստանի Ռաջիվ Կումար անունով տղամարդու 11-ամյա որդին ամիսներ շարունակ գումար է շորթել հորից։

Վերջինս գաղափար չի ունեցել, թե ով իրական չարագործը: Այս մասին գրում է odditycentral.com-ը:

Կումարը հունվարին դիմել էր տեղի ոստիկանություն՝ հաղորդում  ներկայացնելով շորթման սխեմայի մասին, որին զոհ են դարձել ինքն ու իր ընտանիքը: Նա բողոքել էր, որ ցանցահեններին հունվարի 1-ին հաջողվել է կոտրել իր էլեկտրոնային փոստի հաշիվը, որտեղից էլ սկսվել է ողջ պատմությունը:

Տղամարդու խոսքով՝ այս ժամանակից ի վեր ինքը սպառնալիքներ և ֆինանսական պահանջներ է ստանում մի խումբ ցանցահենների կողմից: Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները տղամարդուց մոտ 14 000 ԱՄՆ դոլար են պահանջել և նշել, որ գումարը տալուց հրաժարվելու դեպքում իրենք կհրապարակեն տղամարդու «զգայուն» լուսանկարներն ու այնուհետև կսպանեն իրեն և իր ընտանիքին:

Իրավապահներին հաջողվել է պարզել այն համակարգչի IP հասցեն, որից ուղարկվել են նամակները:

Կումարն ապշել է, երբ իմացել է՝ իր սեփական որդին է ողջ ընթացքում իրեն սպառնացել ու գումար շորթել: 

Նախաքննությունը շարունակվում է:


 Պիտակներ
         ցանցահեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb