Հնդկաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ բանակցությունները որակել է հիանալի

Աշխարհ 10.09.2020   15:17   40

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հիանալի Է որակել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՇՀԿ-ի արտգործնախարարների խորհրդակցությունը տեղի Է ունենում Մոսկվայում սեպտեմբերի 9-10-ին:

«Շատ հաճելի Է հանդիպել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիանալի բանակցություններ, որոնք արտացոլում են մեր առանձնահատուկ եւ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: Գնահատեք միջազգային իրադրության շուրջ մեր կարծիքների փոխանակությունը»,- Ջայշանքարը գրել Է Twitter-ում:

Սպասվում Է, որ սեպտեմբերի 10-ին եռակողմ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որը կկայանա Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ սահմանային Լադակհի տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին:

Նման հանդիպման հնարավորության մասին նախօրյակին հաղորդել Էր ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Լադակհում իրադրության սրումն սկսվել Էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում: Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրեցին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում Է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետեւանքով հնդկական կողմից 20 զինվոր Է զոհվել, չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

Իրադրության եւս մեկ սրում Է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 31-ին:

Վերջին միջադեպը տեղի Է ունեցել այս շաբաթվա սկզբին, երբ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԱԳ նախարարությունը հայտարարել են, որ դա հենց հնդիկ զինվորներն են նախազգուշական կրակոցներ արձակել, իսկ չինացի զինվորականները հարկադրված են եղել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         Հնդկաստանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb