ՀԿ-ների հաշվետվությունների մասին նախագիծն ընդունվեց ԱԺ օրակարգ

Քաղաքական 11.02.2020   12:01   163

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որի ընդունման դեպքում հասարակական կազմակերպությունները ամեն տարի պետք է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվություն ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե։ Այս նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում։

Խորդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները լիագումար նիստին նույնպես քննադատեցին այդպիսի նախաձեռնությունը։ Ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիմնական պատճառը ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձերն են։ Իշխանական թևից նրանց հակադարձ հարց տվեցին՝ ինչո՞ւ ՀԿ-ները չպետք է թափանցիկ լինեն, եթե նրանք նույնպիսի թափանցիկություն են պահանջում իշխանություններից։

Իմքայլական մեծամասնությունն իր քվեներով նախագիծը բերեց ԱԺ օրակարգ։ Մինչ օրենք դառնալը, այն դեռ պետք է ընդունվի խորհրդարանի կողմից։



 Պիտակներ
         նախագիծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon