«ՀԺ». «Զվարթնոցում» գեներալ Մանվելն այլևս մենաշնորհ չունի

Մամուլ 10.01.2019   09:30   337

Նախկինում մենաշնորհ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող ուղեբեռների փաթե­թավորման ծառայությունը: Քաղաքացիները վախեցել են զբաղվել դրանով, քանի որ այդ գործով միակ զբաղվողը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ըն­տանիքն էր:

Այդ ծառայությունն իրենից ընդհանուր առմամբ բարդ և ծախսատար բան չի ներկայացնում, ընդամենը ուղեբեռը սար­քավորման միջով անցկացնելով փաթեթավորում է, սակայն Գրիգորյանի ընտանիքը դա անում էր 2500-ից 3500 դրամով:

Հեղափոխությունից հետո ոլորտն ամբողջությամբ ազատ է: Այժմ օդանավակայան գնալու ճանապարհին կնկատեք առնվազն 10 նմանատիպ սարքավորում, որ դրված են փո­ղոցներում: Նույն ծառայությունը կա նաև օդանավակայա­նում: Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախկինում եղած գնի փոխարեն ծառայությունն այժմ իրականացվում է ընդամենը 1000 դրամով:

ՀԺ-ն շրջեց նմանատիպ ծառայություններ իրականացնող մի քանի կետերով և զրուցեց այդ գործունեությունը իրակա­նացնող մարդկանց հետ: Քաղաքացիներից մեկը նշում էր, որ նախկինում ոչ ոք նման համարձակություն չուներ այդ բիզնե­սը սկսելու, քանի որ անձամբ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նա­զիկ Ամիրյանն էր «տիրություն» անում: Քաղաքացու պնդմամբ բոլորն էլ վերջին ամիսների ընթացքում են սկսել այս գործու­նեությունը, և եթե այսպես շարունակվի մի քանի ամսից առն­վազն 60 հոգի այդ գործը կանի, քանի որ դաշտն ազատ է:

Ծառայություն իրականացնող մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ քանի որ ազատ է և խանգարող հանգամանք չկա, իրենք որոշել են զբաղվել սրանով, և սա հնարավորություն է տալիս իրենց Ֆինանսական վիճակը բարելավել: Նա նաև հավելեց, որ ճամփորդող քաղաքացիները գոհ են ներկա գնից և ի տարբերություն նախկինում եղած գնի, երբ շատերը չէին էլ ցանկանում փաթեթավորել իրենց ուղեբեռը, այժմ գինը բա­վականին հարմար է, և հաճախորդներն էլ շատ են:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան, «Հայկական ժամանակ», Նա­զիկ Ամիրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon