«ՀԺ»․ Զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը պարզվել է

Մամուլ 13.12.2019   08:25   398
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տաքսու վարորդը զբոսաշրջիկին օդանավակայանից Երևանի կենտրոն՝ ավելի կոնկրետ «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ է վերցրել։

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը:

Զբոսաշրջիկն այս մասին պատմել է Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաև «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34,000 դրամ գումարային նշումով: Նա նաև տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:

Մանուկյանի այս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը նշում էին, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի ցանկացած հատված հասնելու համար տաքսու վարորդները ուղևորից և հատկապես զբոսաշրջիկներից տասնյակ անգամ ավելի շատ գումար են պահանջում, քան կարող է գրել հաշվիչը: ՀՀ զբոսաշրջության կոմիտեն թեև տեղյակ է դեպքից, սակայն չեն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել, քանի որ օրենքով նման լիազորություններ չունեն: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցեր է ձեռնարկում կոմիտեն այս խնդիրները վերացնելու համար, այսպես պատասխանեցին Զբոսաշրջության կոմիտեից:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն «Հետք»-ի փոխանցմամբ հիմնադրվել է 2016թ. հունվարի 22-ին՝ Արգեն Գեղամյանի կողմից: 2017թ-ի նոյեմբերի 2-ից Սերվիս ընկերության միակ բաժնետերը և տնօրենը երևանաբնակ Սուրեն Երեմյանն է: Վերջինս Երևանի ավագանու նախկին անդամ ՀՀԿ-ական Արմեն Երեմյանի եղբայրն է:

Զբոսաշրջիկին տրամադրած կտրոնի վրա երկու հեռախոսահամար է նշված, որոնցից մեկը գոյություն չունի, իսկ մյուս համարին պատասխանողն ասաց, որ Սերվիսի հետ կապ չունի և որ այս համարը մի քանի ամիս առաջ է գնել:

Թեև ոստիկանությունում որևէ մեկը այս դեպքով բողոք, հաղորդում չի ներկայացրել, սակայն հրապարակումը իրավապահներն ուսումնասիրում են: Մեր տեղեկություններով, այսօր ոստիկաններին հաջողվել է ճշտել զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ վարորդին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում լսել են: «Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հավելեցին ոստիկանությունից: Նշենք, որ տաքսու վարորդից «խաբված» զբոսաշրջիկը մեկնել է Հայաստանից:

Դեպքին է անդրադարձել նաև «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքելով «Աէրոպորտ Սերվիս» տաքսիի առնչությունն իրենց հետ: Ըստ այդմ՝ նշվել է, որ իրենց միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է և կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին`խնդրով զբաղվել և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտել»,- գրել է օդանավակայանը:

ՀԺ-ին օդանավակայանից փոխանցեցին, որ տաքսիները կայանված են լինում հանրային վայրում և իրենք իրավասություն չունեն ինչ-որ քայլեր ձեռնարկելու»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon