«ՀԺ». Վահե Գրիգորյանն ամենայն հավանականությամբ կընտրվի ՍԴ դատավոր

Մամուլ 01.02.2019   09:55   280
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Սահմանադ­րական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության մրցակցային ու թափանցիկ գործընթաց արդահովելա նպատակով լրամշակվում է համապատասխան ընթացակարգ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտ­նեցին նախագահի աշխատակագմի հասարակայնության հետ կարգերի վարչությունից ի պատասխան մեր այն հարցի, թե Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար պատրաստվո՞ւմ է աոաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, և եթե ոչ, ապա ո՞ւմ թեկնածությունն է աոաջադրելու։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատա­րանի դատավորի թափուր տեղը շարունա­կում է դատարկ մնալ: ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտո­նավարման ժամկետը: Վերջինս այժմ գլխավրում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ ՍԴ նախագահը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է։

Սահմանադրական դատարանի դատա­վորի նախորդ ընտրության հարցը քննարկ­վեց Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ին գու­մարված հերթական նիստում: Սակայն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց, ավելի կոնկրետ ՀՀԿ խմբակցու­թյան արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին. քվեարկությանը մասնակցեց 53 պատգամավոր Վահե Գրի­գորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամա­վոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե:

Սահմանադրական դատարանի դատա­վորի թեկնածուի ընտրության հավասար, ար­դար և թափանցիկ ընթացակարգի հարցը նախորդ տարի բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100-ից ավելի փաստաբանների կողմից, ին­չին ի պատասխան Արմեն Սարգսյանը հայ­տարարել էր, որ պատրաստ է լսել այդ հար­ցում իրավաբանական համայնքի առաջար­կությունները և ողջամիտ ժամկետում համա­պատասխան ընթացակարգով ընտրել և աոաջադրել թեկնածու:

Նախագահի աշխատակագմի հասարկայնության հետ կապերի վարչությունի մանրամասնեցին, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության կարևորությունը և նախորդ փորձը մշակվող ընթացակարգի միջոցով կկանոնակարգվի ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման գործընթացը, որից հետո Արմեն Սարգսյանի կողմից ընտրված հավակնորդի թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով մի քանի տասնյակ ՀԿ-ների և փաստաբանների հետևողականությունն այս հարցում և երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում վերջինս, ամենայն հավանականությամբ կընտրվի ՍԴ դատավոր:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հայկական ժամանակ», ՍԴ, Վահե Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon