«ՀԺ». Մարտի 1-ին զnրք է դուրս բերվել ժողովրդի դեմ

Մամուլ 31.01.2019   09:55   310

Լոռու նախկին փոխմարզպետ, «Իմ քայը» դաշինքի պատգամավոր Արամ Խա­չատրյանը հաստատում է՝ 2008-ի Մարտի 1-ին, արտակարգ դրության ռեժիմ հաստատելուց աոաջ, զnրք է դուրս բերվել ժողովրդի դեմ:

«Մարտի 1-ի օրը, ժամը 2-3-ի սահ­մաններում մեր գումարտակը մշ­տական տեղակայման վայրից դուրս է բերվել տեխնիկայով ու անձնակազմով և Վանաձորից ուղևոր­վել Երևան: Տեղակայվել ենք Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում, իսկ հաջորդ օրը մեր գումարտակը ծա­ռայության է անցել ձկան խանութի մոտ: Ես այդ ժամանակ գումարտա­կի շտաբի պետն էի, բայց քանի որ գումարտակի հրամանատարը ար­ձակուրդի մեջ էր, ես գումարտակի հրամանատարի պաշտոնակա­տարն էի»,- ասաց Խաչատրյանը:

Նախկին զինծառայողն ու ներ­կայիս ԱԺ պատգամավորն ասում է, որ իրեն զինծաոայությունից ազա­տեցին, քանի որ չկատարեց իշխանության կողմից իրենց տրված ժո­ղովրդի վրա կրակելու հրամանը. «1 տարի անց առանց որևէ պատճա­ռաբանության ինձ ազատեցին, ինձ իմ զինակից ընկերներն են տեղե­կացրել, որ ազատվել եմ ծառայու­թյունից: 3 որոշում կար վրաս բա­նակից հեռացնել, մյուսը կոչումից զրկել՝ մայորից իջեցնելով կապի­տանի, 3-րդը փոխհատուցել ծառա­յած տարիների համար: Ես դիմեցի վարչական դատարան, կոչումս վե­րականգնեցի, դատարանը բեկա­նեց նաև իմ կողմից փոխհատու­ցում վճարելու որոշումը, իսկ բանա­կից հեռացնելը լղոզեցին, ես էլ անի­մաստ համարեցի դա վիճարկել ու վերականգնվել ծառայության»:

Արամ Խաչատրյանն այդ ժամա­նակ 14 տարվա զինծառայող էր: Նրա խոսքով այս մասին բազ­միցս է բարձրաձայնվել. «2012թ. Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների, 2016թ. ընտրու­թյունների ժամանակ է խոսվել, Նիկոլ Փաշինյանն էլ այն ժամանակ մարզային հեռուստաընկերաթյան եթերից հայտարարեց, որ թե՛ ես, ու թե՛ իմ գումարտակը չեն կրակել ժո­ղովրդի վրա»,- ասաց նա մեկնաբա­նելով լուրերը, թե ինչու այս մասին ինքը ժամանակին չի բարձրաձայնել. «Որոշ մարդիկ փորձում են ինչ- որ մանիպուլյացիաներ անել մեկ­նաբանելով այս ամենը, նշում են, թե ես ասում եմ, որ զորքը չի կրակել, ոչ, ես ասում եմ, որ կոնկրետ ես ու իմ գումարտակի տղաները չենք կրակել քաղաքացիների վրա, ու ես հպարտ եմ, որ իմ տղաները չեն կրակել: Ես շատ լավ գիտակցել եմ հրաման չկատարելու հետևանքնե­րը, որ լուրջ սպառնալիք էր իմ անձի ու կարիերայի վրա, բայց...»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon