«ՀԺ». Մարտի 1-ի բացահայտումը սկզբունքային գործ է Հայաստանի համար

Մամուլ 30.01.2019   09:15   264

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը PБK հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը վերաբերվող հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ 2008 թվականի Մարտի 1-ի գործը իր համար սկզբունքային է: Վարչապետն ասել է. «Դա ինձ համար սկզբունքային գործ չէ։ Կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ, քա­նի որ, երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել: Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»:

Լագրողի դիտարկմանը, թե արդյոք արժե՞ քննել 10 տարվա վա­ղեմություն ունեցող իրադարձությունները, վարչապետը նշել է, թե աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում երբեմն քննվում են շատ ավելի վաղեմի գործեր, մասնավորապես երկրորդ համաշխարհայինի հետ կապված: ՀՀ վարչապետը հիշ­եցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2008 թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Անդրադարձ է եղել նաև գազի գնին: Վարչապետը նշել է, թե կարևոր է այն պայմանավորվածությունը, որ 2019 թ. Հայաստա­նի սպառողների համար գազի գինը չի փոխվելու. «Մենք քննար­կումները կշարունակենք այս տարվա ընթացքում, որ գազի գնի հարցում համաձայնության հասնենք»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանը նշել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կլինի գների նվազում»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, Մարտի 1-ի գործ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon