«ՀԺ». Կունենանք 12 նախարարություններ

Մամուլ 19.01.2019   09:07   314

Իշխանությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նա­խագծի վերաբերյալ դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է։ Այն հավանա­բար Ազգային ժողով կբերվի հենց առաջին նստաշրջանի ընթացքում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ իսկապես գործում ենք թափան­ցիկ և հրապարակային: Եվ երբ ասում ենք, որ քննարկումների փուլում է, ու­րեմն քննարկումների փուլում է: Մենք ինտենսիվորեն և գործադիրում, և գործադիր-օրենսդիր ֆորմատով ենք քննարկում կառուցվածքի հարցը: Վերջնական որոշում այս պահին չկա: Մասնավոր ենթադրություն կարող եմ անել: Քննարկումներից տպավորությունս այն է, որ Ազգային ժողովի առա­ջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբեր­յալ նախագիծը»,- ասաց Սիրզոյանը:

ԱԺ նախագահը նաև չբացառեց աոաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը: Նա նշեց, որ դեռ քննարկում են այդ հարցը: Հունվարի 16-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ դեռ կառավարության փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծ չի ներկայացվել խորհրդարան:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կր­ճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատես­վում է ունենալ հետևյալ 12 նախարարությունները.

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
  2. առողջապահության նախարարություն,
  3. արդարադատության նախարարություն,
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն,
  5. արտաքին գործերի նախարարություն,
  6. բնապահպանության նախարարություն,
  7. կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  8. պաշտպանության նախարարություն,
  9. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարու­թյուն,
  10. բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարու­թյուն,
  11. տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարու­թյուն,
  12. ֆինանսների նախարարու­թյուն։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon