«ՀԺ». Կապանի օդանավակայանն ամռանը պատրաստ կլինի

Մամուլ 17.01.2019   09:15   273

Կապանի օդանավակայանն ամռանն արդեն պատրաստ կլինի: Այս մա­սին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Նա նշեց, որ այս պահին շինարարությունն ընթանում է:

ՀԺ-ի դի­տարկմանը, թե տպավորություն կա, որ մի պահ սառեցվել էր գործընթա­ցը, քանի որ դեռ նախորդ ամառ պետք է պատրաստ լիներ օդանավա­կայանը, Փարսյանը պատասխանեց. «Ոչ, չի սառեցվել, գրաֆիկով ըն­թանում է»:

Մեր հարցին՝ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրելո՞ւ է խոստացած ինքնաթիռը, Փարսյանը պատասխանեց. «Արդեն գնել են, «Զվարթնոցում» կանգնած է»:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախա­տեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը, սակայն մինչև հիմա շինարարությունն ավարտված չէ: Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5 միլիոն եվրո արժողու­թյամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հայկական ժամանակ», Կապան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon