«ՀԺ». Ինչ մի­ջոցներով է «քառյակը» գնել թանկարժեք լրատվամիջոցները

Մամուլ 10.01.2019   09:45   336

Վերջին ամիսներին հայկա­կան մեդիա դաշտում ակ­նառու փոփոխություններ են կատարվում: Փոխվում են լրատվամիջոցների սեփականատերերը: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մերձա­վորներից մեկը գնեց ՀՀԿ-ին պատկանորլ «Արարատ» հեոուստաընկերությունը և այն ռեթրենդինգից հետո այժմ եթեր է դարս գալիս «5-րդ ալիք» անունով: Եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակ­տո փոխվեցին նաև մի քա­նի առցանց լրատվամիջոց­ների սեփականատերեր:

Մի քանի օր առաջ հայտնի դար­ձավ, որ հիմնադրվել է «Քառյակ Մեդրիա» ընկերություն, որն էլ Հայաս­տանի ամենամեծ մեդիա հոլդինգից «Պանարմենիանից» գնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությու­նը, «Լավ ռադիոն» և «Թերթ.am» լրատվական գործակալությունը: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը և Արման Սաղաթելյանն այդ մասին հայտա­րարություն տարածեցին:

Երեկ «Հայկական ժամանակ»-ը փորձեց պարզել, թե նրանք ինչ մի­ջոցների հաշվին են ձեռք բերել այդ լրատվամիջոցները: Միանշանակ է, որ «Թերթ.am» կայքը և «Արմնյուգ» հ/ը-ն մեդիադաշտում հայտնի բրենդներ են և հնարավոր չէր դրանք գնել էժան: Սակայն այս թեմայի շուրջ տեղեկություններ չկարո­ղացանք ստանալ, որովհետև նախ­կին պատգամավորներից երեքը խոստացան հարցազրույց տալ մի քանի օրից, իսկ մեկն ընդհանրա­պես չպատասխանեց մեր զանգե­րին: Թեև, եթե այդ հայտարարու­թյունը տարածելով նրանք ցանկա­ցել են ընդգծել, որ իրենց լսարանի հետ բաց և թափանցիկ են, ապա ճիշտ կլիներ նաև նշել, թե ինչ մի­ջոցների հաշվին են գնել և որքան են վճարել:

Այնուհանդերձ, անդրադառնա­լով լրատվամիջոցների առք ու վա­ճառքին, արձանագրենք, թե նշված լրատվամիջոցները ձեռք բերած անձիք պատգամավոր լինելու ըն­թացքում ինչ եկամուտներ են հայ­տարարագրել.

Արման Սաղաթելյանը 2017 թ, երբ ստանձնել է ԱԺ պատգամավո­րի պաշտոնը, հայտարարագրել է JEEP WRANGLER Sahara մակնիշի ավտոմեքենա, 8 մլն դրամը գերա­զանցող երկու ժամացույց: Իսկ տա­րեկան հայտարարագրի համա­ձայն ունի 8,5 մլն դրամ, 28,5 հազար ԱՄՆ դոլար և 151 հազար եվրո:

Նույն ժամանակահատվածում Կա­րեն Բեքարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, երկու հանձնած փոխառություն 30 մլն և 27 մլն դրա­մի: Տարեկան հայտարարագրում էլ դրամական միջոցները կազմում են 6, 8 մլն դրամ:

Միհրան Հակոբյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 31 հազար եվրո ու 6,8 մլն դրամ:

Սամվել Ֆարմանյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է հողամաս, երկու բնակարան, TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա: Տարե­կան հայտարարագրում էլ դրամա­կան միջոցները նշված են 15 հա­զար դոլար և 500 հազար դրամ:

«Քառյակ Մեդիա» ընկերության հայտարարությունից հետո Ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, թե ինչու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չի վե­րահսկում այդ գործընթացները: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Քառյակ Մեդրիա», «Հայկական ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon