«ՀԺ». Հանուն և ընդդեմ նարգիլեի

Մամուլ 25.01.2019   09:51   299

Երեկ Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում: Մարդիկ, որոնք զբաղվում են նարգիլեի բիզնեսով կամ աշխատում են այնպիսի սրճարաններում և բարերում, որ­տեղ նարգիլեներ կան, բողոքում էին այն որոշման դեմ, ըստ որի այսուհետ արգելվելու է նարգիլեի օգտագործումը սրճարաններում, բա­րերում: Մարդիկ տարբեր պաստառներով և վանկարկողներով նշում էին «Թողեք աշխատենք», «Նարգիլեն ծխախոտ չէ», «Չեմ ուզում կորց­նել աշխատանքս», «Չեմ ուզում արտագաղթել», «1000-ից ավել աշխատատեղ»:

Ցուցարարների հետ բանակցության եկավ Առողջապահության նա­խարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Ցուցարարներից մեկը փոխնա­խարարին ասաց. «Եկեք հասկանանք, նարգիլեն վնաս է ինչի՞ց, Կոկա-կոլայից, Թուրքիայից ներմուծված լոnիկից»:

Ի պատասխան` Նանուշյանը ասաց, որ առաջին գործոնը, որն ազգում է թոքերի քաղցկեղի թվի վրա, նարգիլեն է և ծխախոտը:
Ցուցարարներից մեկը ասաց, որ Նանուշյանի հետ պետք չէ շարունա­կել, քանի որ նա այս ամենին չի տիրապետում, ինչը վրդովեցրեց փոխ­նախարարին. «Շատ բորբոքված եք, հասկանում եմ, դուք առողջության մասնագետ չեք»,- ասաց Նանուշյանը:

Ցուցարարներից մեկն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղ­ծել, որտեղ կլինեն ոչ միայն առողջապահության նախարարության աշխատակիցներ, այլ նաև իրենք, որպեսզի երկկողմանի փաստարկներով քննարկեն հարցը: Նանուշյանը ասաց, որ աշխատանքային խումբ չի կազմվելու, այլ հանդիպում է լինելու: Նանուշյանը նրանց առաջարկեց գալ կոնկրետ փաստերով և կոնկրետ առաջարկներով. «Պատրաստ ենք ձեզ լսել կոնկրետ առաջարկներով, որը չի վնասի մարդկանց առող­ջությանը»:

Նանուշյանը նաև ասաց, որ կլսեն, թե այդ ինչ խնդիր կունենան ցու­ցարարները, որ բիզնես պետք է փակվի: Նանուշյանը հորդորեց հայտա­րարություններ անելուց խոսել փաստերով: Առաջիկա օրերին նախա­տեսվում է հանդիպում, սակայն դեռ հստակ չէ, թե երբ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         նարգիլե, «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon