ՀԺ․ ««Հակասական քայլերի» բեռը»

Մամուլ 27.11.2019   09:07   452
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Անաստաս Միկոյանի ծննդյան օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել, որի իմաստը մոտավորապես սա է՝ թեև նրա գործունեությունը «զերծ չի եղել հակասական քայլերից», բայց նա համաշխարհային մակարդակի պետական գործիչ էր, մեծ դերակատարում է ունեցել պատերազմի տարիներին, նրա ջանքերով է հաղթահարվել Կարիբյան ճգնաժամը և այլն, իսկ ստալինյան բռնաճնշումների տարիների իր գործունեության վերաբերյալ էլ հետագայում հենց ինքն է ասել՝ «մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք։

Գուցե կոնկրետ Շարմազանովի ասածների տողատակում ոչ մի բան էլ չկա, բայց բազմաթիվ հանրապետականներ ակնհայտորեն ցանկանում են, որ հասարակությունը հենց «Միկոյանի օրինակով» գնահատի Սերժ Սարգսյանի գործունեությունը: Իբր՝ այո, նա իր նախագահության տասը տարիներին «զերծ չի եղել հակասական քայլերից» (դե, ասենք, ընտրություններ-բան է կեղծել, կոռուպցիոն համակարգ է կատարելագործել, ընտանիքի անդամներն ահռելի հարստություն են կուտակել և այլն), բայց նա, միևնույն է, բարձր մակարդակի պետական գործիչ էր և շատ բան է արել պետության համար, իսկ «ավել-պակասի համար կներեք՝ այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»:

Տողատակերով նման զուգահեռներ անցկացնելը գուցեև տեղին կլիներ, եթե Սերժ Սարգսյանը «հակասական քայլերից» բացի նաև պետական նշանակության ինչ-որ խնդիրներ լուծած լիներ: Չենք ասում՝ Կարիբյան ճգնաժամի մասշտաբի, բայց նախագահության տասը տարիների ընթացքում տարածաշրջանային կամ ներպետական նշանակության ինչ-որ խնդիր լուծել հաստատ հնարավոր էր: Իսկ ի՞նչ խնդիր է լուծել Սերժ Սարգսյանը:

Սրանք քաղաքական գործչի քայլեր են, ընդ որում՝ այնպիսի գործչի, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահպանելն ու ամրապնդելն է՝ ցանկացած գնով: Քաղաքական գործչի, որի թիմակիցները նրա տասնամյա գործունեությունից ընդամեն ըերկու «նվաճում» են կարողանում ներկայացնել՝ Հայաստանում իր անունով գրանցված անշարժ գույք չունի, մեկ էլ՝ իշխանությունից հեռացել է առանց արյուն թափելու:

Զավեշտն այն է, որ այդպիսի առաջնորդ ունեցող ուժն այսօր խոսում է իշխանություններին հրաժարական պարտադրելու և արտահերթ ընտրությունների մասին: Երևի նրանց թվում է՝ մարդիկ մոռացել են իրենց «հակասական քայլերը»: Չեն մոռացել:

Հ. Գ. Եվ, ի դեպ, սուտ է, որ «այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»: Իշխանության ներսում՝ գուցե, բայց դա արդեն այդ տարիների իշխանությունների խնդիրն է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         ՀԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon