«ՀԺ». Գրանցվել է խոզի գրիպից մահացության 2-րդ դեպքը

Մամուլ 16.01.2019   09:10   313

ՀՀ Առողջապահության նախարարությունից ՀԺ-ին հայտնել են, որ հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հի­վանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քա­ղաքացի: Ընդ որում, ստացիոնարներում բուժում ստացողների 95%-ը երեխաներ են:

Հայաստանի հիվանդանոցնե­րից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դի­մել է ուշացած:

Սա Հայաստանում վերջին օրերին խոզի գրիպից մահացության 2-րդ դեպքն է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         խոզի գրիպ, «Հայկական ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon