«ՀԺ». Գերմանիայի կանցլերը Նիկոլ Փաշինյանին կըն­դունի փետրվարի 1-ին

Մամուլ 30.01.2019   09:50   303

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Մերկելը կըն­դունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փետրվարի 1-ին: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հղում անե­լով Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին:

Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայ­րում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրա­պետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախա­տեսված է զրույց ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանա­կեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:

Դեսպանությունից նաև հայտնում են, որ կառույցում նույն­պես հետաքրքրությամբ և ուրախությամբ են սպասում այս այցին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Անգելա Մերկել, Նիկոլ Փաշինյան, «Հայկական ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon