«ՀԺ». Գանգատները ՄԻԵԴ ներկայացվել են առանց ներպետական ատյանները սպառելու

Մամուլ 10.01.2019   09:13   392

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկրորդ գանգատն են ներկայացրել Մարդու իրավունքների եվ­րոպական դատարան: Այս մասին մեզ հայտնեց Քո­չարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գանգատը այս տարի է մուտք եղել դատարան:

Նշենք, որ այս գանգատը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Մինչ այդ պաշտպանա­կան կողմը ևս մեկ գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ, որը վերաբերում էր անմեղության կանխավարկածին և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերին: Երկու դեպքերում էլ ՄԻԵԴ գանգատները ներկայացվել են առանց ներպետական ատյանները սպառելու:

Հիշ­եցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկ­տեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատ­յանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն բողոքարվել են Վճռաբեկ դատարան:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         ՄԻԵԴ, «Հայկական ժամանակ», Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon