«ՀԺ»․ Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ կանխարգելել է մերկասառույցը

Մամուլ 14.01.2020   09:22   238
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը հունվարի 11-ին մայրաքաղաքի մի քանի վայրերում առաջին անգամ փորձնական կիրառել է ձյան հետևանքով մերկասառույցի առաջացման կանխարգելիչ աշխատանքներ։ Աղ ու ավազը նախօրոք է ցանվել՝ ձյունը տեղալուց ժամեր առաջ:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ երեկվա առատ ձնից առաջ աղով և ավազով են մշակվել Արաբկիր, Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների խնդրահարույց փողոցները: Աշխատանքն իրականացվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով:

Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե այսուհետ բոլոր վարչական շրջաններո՞ւմ են նման կանխարգելիչ աշխատանքներ իրականացվելու: Վերջինս նշեց, որ աղով ու ավազով կմշակվեն հիմնականում քաղաքի բարձրադիր հատվածները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ դրա անհրաժեշտությունը կա: Կարապետյանի խոսքով՝ սա առաջին հայացքից արդյունավետ տարբերակ է, ինչի մասին են փաստել նաև քաղաքացիները: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր հայտնում են, որ առավոտյան փողոցները զարմանալի մաքուր են եղել և հեշտ անցանելի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon