«ՀԺ». ԵԱՏՄ-ում Հայաստանից սովորելու բան ունեն

Մամուլ 29.01.2019   09:10   433

ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանից և հայ գործարարներից սովորե­լու բան ունեն: Այս մասին հունվարի 28-ին տեսակամուրջի միջոցով տե­ղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ խոսելով կազ­մակերպության ժամանակին համընթաց քայլելու և դրա ոգուն համա­պատասխան տրանսֆորմացվելու մասին:

Հայաստանը, նկատեց նա, այժմ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է, և պետության սահմանների կեսը փակ են: Չնայած դրան, հավելեց բանախոսը, հայ գործարարները՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո, իրենց ապրանքների արտահանման տար­բերակներ գտնում են: «Այս համատեքստում մենք, իհարկե, մեր հայ գոր­ծընկերներից սովորելու բան ունենք, քանի որ նրանք առավելագույնս օգտագործում են ԵԱՏՄ-ի ընձեոած հնարավորությունները»,- ասաց տիկին Վալովայան:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համար 2018 թվականը բարենպաստ է եղել: «ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունա­բերական արտադրանքն աճել են: Բայց անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին»,- ասաց նա հավելելով, որ առաջատար եռյակը գլխավորում է Հայաստանը, հետո Բելառուսն է, ապա Ղազախստանը: «Հանձնաժողովի գնահատականով ներքին հա­մախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց շատ կարևոր է, որ որոշ պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է. Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում 3.7 տոկոս, Ղազախստանում 4 տոկոս»,- ընդգծեց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հայկական ժամանակ», ԵԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon