«ՀԺ». Դատախազությանն առարկելու է Քոչարյանի կալանքը գրա­վով փոխարինելու միջնորդությունը

Մամուլ 15.01.2019   09:11   282

Դատախազությանն առարկելու է Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրա­վով փոխարինելու՝ պաշտպանական կողմի միջնոր­դության դեմ: Այսպիսի միջնորդություն պաշտ­պանները ներկայացրել էին անցած տարեվերջին: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Գլխա­վոր դատախազության հատկապես կարևոր գործե­րով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Պատճառների մասին Մուրադյանը չասաց՝ նշելով, որ երբ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի, դրանից հետո կհայտնեն:

Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մինչ այս պահը չի քնն­վել: Այս միջնորդությունը կքննվի Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդության հետ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «ՀԺ», Ռոբերտ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon