«ՀԺ». Դատախազու­թյունը պահանջում է նախկին քաղբանտարկյալի անմեղությունը

Մամուլ 25.01.2019   09:29   326

ՀՀ գլխավոր դատախազու­թյունը Վճռաբեկ դատարա­նից պահանջում է հռչակել Մարտի 1-ի իրադարձու­թյուններին մասնակցելու համար դատապարտված նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի ան­մեղությունը:

Դեռևս 2018 թվականի դեկտեմ­բերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դա­տախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վա­րույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Բարեղամյանը մեղա­վոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնու­թյուն գործադրելու և նրա առողջու­թյանը ծանր մարմնական վնաս­վածք պատճառելու համար և դատապարտվել 6 տարվա ազա­տազրկման: Իշխանության ներկա­յացուցիչ հանդիսացող առանցքա­յին տուժող Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանը 10 տարի անց մտքափոխվել է և հայտարարել, թե իրականում չի իմացել և չգիտի իրեն հարվածողը եղել է Արամ Բա­րեղամյանը, թե այլ անձ:

- Պարոն Բարեղամյան, ձեզ համար սպասելի՞ էր, որ տուժող ճանաչված նախկին փոխոստիկանապետը 10 տարի անց կփո­խի իր ցուցմունքը:

- Ես համոզված եմ, որ ոչ միայն իմ գործը, այլև Մարտի 1-ի բոլոր գործերը վերանայվելու են: Նամա­նավանդ իմ գործով որպես ապա­ցույց դրվել էր մեկ ոստիկանի ցուց­մունք, և այդ ցուցմունքով էլ չէր ապացուցվում իմ մեղավորությու­նը: Իրեն պետք է հիմա հարցնել, թե ինչպե՞ս է պատահել, որ հիմա չի պնդում, որ Արամ Բարեղամյանն է իրեն հարվածել, կարող է 10 տարի իր խիղճը տանջել է, չգիտեմ: Իր տված ցուցմունքը անգամ դա­տաքննության ընթացքում չապա­ցուցվեց, պարզապես հանեց, այն­պես Ազարյանը դրեց դատեց (դա­տավոր Ալեքսանդր Ազարյանի մա­սին է խոսքը,- հեղ.), ասել էին Արամը պետք է դատվի ու դատեցին:

- Պահանջելո՞ւ եք, որպեսզի ձեր դեմ ցուցմունք տված անձը պա­տասխանատվության ենթարկվի:

- Ժամանակից առաջ չընկ­նենք, էդ վճիռը կգա, դրանից հե­տո նոր կխոսենք: Այս հեղափո­խությունից հետո երկրորդ կար­ծիք չկա, որ Մարտի 1-ը բացահայտվելու է, և իրական մեղավոր­ները պատժվելու են:

- Դուք հիմա Մարտի 1-ի գործի շրջանակում ի՞նչ կարգավիճակ ունեք:

- Հեղափոխությունից հետո ես կանչվել եմ ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ինձ խոշտանգելու դեպքով ճանաչվել եմ տուժող: Այդ գործը միացրել են Մարտի 1-ի գոր­ծի հետ: Բացի այդ, ես տուժել եմ Մարտի 1-ի լուսադեմին, առաջին հարված ստացողը սև համազգեստավորների կողմից ես եմ եղել:

- Ոստիկաննե՞րն էին հարվա­ծում:

- Այդտեղ մի քանի բարձրաստի­ճան ոստիկաններ են եղել, մնացա­ծը եղել են սև համազգեստով մար­դիկ, որ պարզ չի, թե դրանք ովքեր են, հիմա այդ հարցը դեռ ոչ մեկը չի բարձրաձայնում: Այս քննությամբ պետք է բացահայտվի, թե լուսադեմին հարձակվողներն ովքեր են եղել։

- Ինչո՞վ են ձեզ հարվածել:

- Մահակով հարվածել են գլխիս, ուշաթափվել ընկել եմ: 7 օր հիվանդանոցում պառկել եմ, ինձ հիվանդանոցից են ձերբակալել։ Սկզբում տարան Միրզոյան Անդրանիկի մոտ (ՀՔԾ նախկին պետ.- հեղ.), հետո տարան մի քննիչի մոտ. Վահագն Հարությունյանն այդ ամբողջ ընթացքում էդ սենյակում է եղել, փորձում էին ցուցմունք կորզել ինձնից:

- Վահագն Հարությունյանը մամուլին տված վերջին հարցազրույցներից մեկում նշել է, որ իր դեմ ցուցմանք տվածներից մեկը դուք եք։

- Այո, ես ասել եմ այն, ինչ ի կանում կա:

- Հարությունյանը ձեր նկատմամբ բռնություն գործադրե՞լ է, որովհետև ինքը հերքում է։

- Այո, բա կարող է ասեր ես եղե՞լ:

- Մասնավորապես, ի՞նչ գործողություններ է արել:

- Քանի որ քննություն է գնում եկեք մանրամասներից չխոսենք։

- Միայն ի՞նքն է եղել բռնություն գործադրողների մեջ:

- Ոչ, ոչ այլ անձինք էլ են եղել, պարզապես նախաքննական գաղտնիքից ելնելով չեմ կարող ասել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, Վահագն Հարությունյան, Արամ Բարեղամյան, «Հայկական ժամանակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon