«ՀԺ». Չինաստան առանց վիզայի

Մամուլ 25.01.2019   09:03   550

Կառավարության որոշմամբ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչա­կան շրջանի անձնագիր ունեցող քաղաքացիների համար Հայաստա­նի հետ կգործի առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ: ՀՀ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր, իսկ, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանից ՀՀ եկած քաղաքացիները 180 օր: Ռեժիմը կսկսի գործել 2019-ի մարտի 3-ից:

Կառավարության երեկվա նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցով զեկուցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց ի՞նչ փուլում է Չինաստանի հետ նման ռեժիմ ունենալու գործընթացը նշելով, որ ինքը տեղյակ է արդեն իսկ շրջանառվող փաստաթղթի մասին. «Նախարարությունում քն­նարկվում է Չինաստանի հետ սովորական անձնագրերով, առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների ռեժիմ սահմանելու հարցը: Չինական կողմը ներկայացրել է մեզ միջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը դիտարկվում է համապարփակ և հաշվի են առնվում միգրացիոն հոսքերը, ռիսկերը կարգավորող և այլ միջազգային պայմանագրերի համատեքստը: Ուսումնասիրում ենք նաև այլ պետությունների պրակտիկան»,- ասաց ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ բոլոր գործընթացները կատարելուց հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի վարչապետին ու կառավարությանը: «Դեռևս ի պետք է անցնենք մի քանի փուլ, որը պետք է վերաբերի մեր ներքին քննարկմանը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Չինաստան, Հոնկոնգ, «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon