«ՀԺ»․ Այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել

Մամուլ 31.10.2019   08:56   320
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևան քաղաքի «Ararat view garden» ռեստորանի տարածքում է հայտնվել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի արձանը: Կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն քանդակում պատկերված է խորոված վաճառող, ուտող խմող կերպարով, որը իր մասնագիտության ու ծավալած գործունեության հետ որևէ աղերս չունի:

Ռեստորանի անմիջապես դիմացը՝ բակային հատվածում է գտնվում քանդակը: Մհեր Մկրտչյանի աղավաղված տեսքով քանդակը շատերի զայրույթի պատճառն է դարձել: Այն անչափ զայրացրել է նաև Մհեր Մկրտչյանի եղբոր որդուն՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին: Կրտսեր Մհեր Մկրտչյանը նկարել և ֆեյսբուքյան իր էջում է դրել հորեղբոր կերպարով այդ քանդակն ու գրել է, որ հարցը նաև իրավաբանական զարգացում կստանա:

«Ախր հարցը միայն իրավաբանական չէ. չնայած այդ զարգացումը կլինի անպայման: Հարցը բարոյական է: Խոսվում է ազգի, մշակույթի, հիշողության, մեծերի, հարգանքի մասին: Հարգելի «Ararat view garde» օբյեկտ՝ այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել: Հարգելի քաղաքապետարան, իսկապես ով ում արձանը ուր ուզենա կարող է դնե՞լ: Հարգելի օբյեկտում խորոված ուտողներ, բացում ա՞ ախորժակը: Մեծերի կենացը խմում ե՞ք»,- մասնավորապես գրել է Մկրտչյանը:

«Ararat view garde» ռեստորանի տնօրեն Գոռ Սարգսյանը հայտնեց, որ արձանը հենց վաղը փոխելու են: Նա չժխտեց, որ պատճառը բողոքներն են՝ ավելացնելով. «Մենք էլ ենք հասկանում, որ նման տեսքով Մհեր Մկրտչյան չի կարող լինել: Քանդակագործին ինքս կանչել եմ, որ հենց վաղը ամեն ինչ շտկի: Մենք Ֆրունզիկ չէինք ուզել, մենք նրանից Կինտո էինք ուզել»»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon