«ՀԺ». Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը խեղաթյուրված են

Մամուլ 17.01.2019   09:50   494

«Ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխար­հին»,- ասել է նրա խելոքներից մեկը: Իսկ եթե մարդը չի տիրապե­տում տեղեկատվությանը, ուրեմն նա անկարող է և խե՞ղճ: Հավա­նաբար։ Իսկ եթե այդ մարդն ունի տեղեկատվություն և չգիտե նրա հարգը կամ չի կարողանում օգտվել դրանից: Այդ արդեն վատ է, շատ վատ և, առաջին հերթին, հարվածում է նման անգետին, դա­ժանորեն պատժում:

Նման դեպքեր հայտնի են պատմությանը: Ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինը, օրինակ, չհավատաց սեփական հետա­խուզության և օտար աղբյուրների հավաստի տեղեկատվու­թյանն այն մասին, որ հիտլերյան Գերմանիան 1941 թվականի հունիսի 22-ին հարձակվելու է իր երկրի վրա: Չհավատաց ու դա­ժանորեն պատժվեց: Երրորդ ռեյխի զորքերը հազարավոր կիլո­մետրերով մտան ԽՍՀՄ-ի խորքերը, միլիոնավոր մարդիկ զոհվե­ցին ստույգ տեղատվությանը չանսալու և չհավատալու պատ­ճառով: Տեղեկատվություն չլինելու կամ ստույգ չլինելու հետ են կապված Խորհրդային Միության ներխուժումը Աֆղանստան կամ ԱՄՆ-ի հարձակումն Իրաքի վրա, որոնք խլեցին հազարավոր կյանքեր ու խորը սպիներ թողեցին միջազգային հարաբերու­թյունների հետագա ընթացքի վրա:

Ավաղ, մարդիկ հաճախ են մոռանում պատմության դասերը ակամա կամ դիտավորյալ:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ևս տեղի ունեցավ մի խիստ ողբերգական անցք, երբ տեղեկատվության հետ կապ­ված մենք ունեցանք մարդկային զոհեր և հողային կորուստ:

...Հանրապետական պրոպագանդիստական մեքենան Ապրիլյան պատերազմից հետո լայնորեն քարոզում էր այն միտքը, որ թշ­նամին ուխտադրժորեն խախտելով բոլոր գրված և չգրված պայ­մանավորվածությունները ռազմական գործողություններ է սկսել հայկական կողմի դեմ: Ավելին, անընդհատ ասվում էր. մեր զինված ուժերը հանկարծակիի են եկել, որի հետևանքով ունեցել ենք 100-ից ավևի զոհ, եղել է տարածքի կորուստ:

Հետաքրքիրն այն է, որ նման տարբերակին զուգընթաց զար­գացվում էր ինքնանվաստացման և ինքնախեղճացման այն տար­բերակը (իհարկե ոչ պաշտոնական մակարդակով), թե կորստյան պատճառներ են հանդիսացել զինամթերքի և տեխնիկայի պա­կասը, նորակոչիկների գերակայությունը զորքերում և այլն, իսկ երկրի առաջնորդն իր հերթին գանգատվում էր, որ մենք կռվել ենք 80-ականների զենքով:

Եթե կա հանցանք, ուրեմն պետք է լինի պատիժ: Եվ պետու­թյան նախագահի թեթև ձեռքով գտնվեց քավության նոխազը հանձին հետախուզության պետ Արշակ Կարապետյանի, որին էլ հանեցին գործից:

Կատարվածը պարզապես կոպիտ ինդուլգենցիա էր, իր գերա­գույն գլխավոր հրամանատարի մեղքը ենթակայի վրա բարդելու
համար: Ի դեպ, Սերժ Սարգսյանը պատասխանատվությունից ճողոպրելու փորձ արդեն ուներ։ Հիշեք, թե դարավերջի հոկտեմբերի 27-ի փորձության պահին նա, լինելով հանրապետության անվ­տանգության ծառայության շեֆ, ինչպես անհետացավ թատերա­բեմից, մինչև դրության խաղաղվելը:

Հետո սկսվում է այդ տրագիկոմեդիայի երկրորդ արարը, որն ապշեցնում է հայ հասարակությանը, և ոչ միայն: Պարզվում է, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը շուռ են տված գլխի վրա. մեղմ ասած խեղաթյուրված են: «Հարյուրավոր գաղտ­նի նյութերում խոսք չկա հետախուզական տվյալների բացակայու­թյան մասին»: Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ իրազեկ անձանց հայտարարություններ վկայում են, որ Քառօրյա պատերազմի մեկնարկից դեռ առնվազն մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփ­ման գծի երկայնքով, որն իմացել են... բոլորը: Շրջանառվում է տե­ղատվություն այն մասին, որ այդ անհարկի պատժված սպայի ծա­ռայությունը տեղեկացրել է աոաջնագծի բոլոր ստորաբաժանում­ներին, որ չորս օր հետո լինելու է հարձակում: Եվ ի՞նչ: Որոշ հրամա­նատարներ անմիջապես անցնում են ակտիվ դիմադրության, որոնց մարտիկները կրակել են մինչև վերջին փամփուշտը, և նրանց օգնության չեն հասել, իսկ որոշ բարձրաստիճան հրամա­նատարներ իրենք իրենց ենթարկել են անգործության: Ի՞նչ է սա դասական դավաճանությո՞ւն, թե՞ Ջուղաշվիլիի կարծրատիպի հայկական արտահայտություն: Դատեք ինքներդ։

Կամ, միթե՞ հնարավոր բան է, որ ադրբեջանական տանկա­յին զորամասերի տեղաշարժերն աննկատ մնացած լինեն ռու­սական և ամերիկյան արբանյակային հետախուզությունների կողմից և նրանք հայտնած չլինեն այդ մասին հայկական իշ­խանություններին: Քիչ է հավանական: Իսկ եթե դա այդպես է, ու­րեմն զրոյական մակարդակի վրա է եղել այդ ժամանակների մեր և ռազմական, և քաղաքական֊դիվանագիտական ծառայու­թյունների մակարդակը:

Բոլոր դեպքերում այսօրվա իշխանությունները դեռ պետք է շնորհակալ լինեն, որ ապրիյան ողբերգության մեղքերը չեն բար­դում թավշյա հեղափոխության վրա, ինչպես փորձում են անել Նախիջևանում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը նենգափոխելով դրանց ժամկետները:

Իսկ ինչ վերաբերվում է Քառօրյա պատերազմին, ապա գերկարևոր հրամայական է մինչև վերջ պարզել՝ ինչը ինչոց է և կետերը դնել i-երի վրա: Կատարվածը ո՛չ կոռուպցիա է, ո՛չ էլ «50%-ի հափշ­տակություն»:

Այս ամենից պետական դավաճանության հոտ է փչում, և այն պետք է պատժվի ամենայն խստությամբ:

Արման Նավասարդյան

արտակարգ և լիազոր դեսպան

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հայկական ժամանակ», Արման Նավասարդյան, Ապրիլյան պատերազմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon