«ՀԺ»․ «Ադեկվադը»՝ ՍԴ նախագահի հանդերձանքով

Մամուլ 05.10.2019   08:29   114
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադարձել է իր՝ որպես ՍԴ դատավորի, լիազորությունները դադարեցնելու գործընթացին ու հայտարարել, թե ՍԴ նախագահի պաշտոնում ինքն իրեն զգում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի վիճակում, իր համար այդ սահմանը Ղարաբաղը տալու կամ չտալու պես բան է, և այդտեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը կամ ճնշվելը հավասարազոր է դավաճանության:

Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հասկանում եք, իր պաշտոնն ու քաղաքական թիմին չի պաշտպանում, Արցախն ու ՀՀ սահմաններն է պաշտպանում: Մի խոսքով՝ հերոս է:

Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը և անդրադառնանք պրն Թովմասյանի ասածի բուն իմաստին: Նախկին իշխանությունները լուրջ ռեսուրսներ են ծախսում՝ հանրային գիտակցության մեջ արմատավորելու այն «գաղափարը», թե իբր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բուն նպատակը ազգային-պետական ինստիտուտները ոչնչացնելն ու «Ղարաբաղը ծախելն» է, հետևաբար՝ նախկինները պայքարում են ոչ թե ընդամենը իրենց թալանածը պահպանելու և ազատության մեջ մնալու, այլ Արցախի ու Հայաստանի համար: Համաձայնվեք՝ շատ հարմար և ունիվերսալ դիրքորոշում է:

Որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ են հարուցում, ասենք, բյուջեից մի քանի միլիոն դոլար գողանալու համար, իսկ նա իրեն քաղհալածյալ է հայտարարում կամ փախչում երկրից՝ հայտարարելով, որ չի ուզում «նստել», որովհետև իր ազատության մեջ մնալը համարում է «սահմանին կանգնած զինվորի իր պարտքը»: Մեկի համար «սահմանի իր հատվածն» անցնում էր Հյուսիսային պողոտայի կառուցապատումով, մյուսի համար՝ մարտի 1-ով կամ «Պապլավոկի» զուգարանով, երրորդի համար՝ սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնելով… Հիմա Հրայր Թովմասյանը նույն բանն է ասում ու նույնպես ինքն իրեն համեմատում է սահմանին կանգնած հայ զինվորի հետ, ու ինչպես այդ զինվորն է հայրենիքը պաշտպանում ադրբեջանցիներից, այնպես էլ ինքն է ՍԴ նախագահի իր աթոռը պաշտպանում ՀՀ իշխանություններից: Ահա այդպես:

Սա, նկատենք, բավականին կոշտ քաղաքական հայտարարություն է: Այնքան կոշտ, որ նման ձևակերպումներով անգամ հանրապետականներն ու դաշնակցականները չեն համարձակվում հանդես գալ: Այս բառապաշարն ավելի բնորոշ է լավ վարձատրվող մի քանի ագրեսիվ մարգինալ խմբակների, ու Հրայր Թովմասյանը, նման հայտարարություն անելով, ինքն իրեն դասում է նրանց շարքին ու դառնում է, պայմանականորեն ասած, «ադեկվադ՝ դատավորի հանդերձանքով»»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «ՀԺ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon