Հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ

22.04.2019   19:04   184
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։

Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։

Այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում բոլորն ունեն առողջացման դրական տեղաշարժ։

Հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ` շիգելլա զոննե։

Համայնքի մանկական կրթական հաստատություններում աղիքային վարակների արձանագրումը կանխելու նպատակով բժշկական հսկողություն է սահմանվել դպրոցի աշակերտների և մանկապարտեզի սաների նկատմամբ։

Հիվանդների տնային օջախներում, ինչպես նաև մանկական հաստատություններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

Համայնքի ջրագծից վերցված ջրի նմուշներում արձանագրվել են շեղումներ' ինչպես քիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշներով։ Ջրագծի շահագործումը դադարեցվելու է մինչ անհրաժեշտ աշխատանքների ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների ապահովումը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         աղիքային վարակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon