Հիստերիայի ծագումն ու պատճառները

Հոգեբանական 14.11.2019   21:00   233
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հիստերիան դա բարդ նևրոզ է, որի առաջացման մեջ մեծ դեր ունեն ինչպես էնդոգեն, այնպես էլ էկզոգեն գործոնները: Հիստերիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև անձի ֆիզիկական ապրումները, սոմատիկ հիվանդությունները, տրավմաները, անբարենպաստ ընտանիքը, ալկոհոլի կամ դեղերի չարաշահումը:  «Հիստերիա»  բառը առաջացել է հունարեն «hystera` թարգմանաբար` արգանդ» բառից, քանի որ հնում կարծում էին հիստերիայով հիվանդանում են միայն կանայք: «Այս հոգեպաթոլոգիկ երևույթի բնութագրումը կարող է տրվել որպես ցուցամոլություն»,- սահմանում է հոգեբան Դ. Ա. Ավդեև:

Հիստերիան սովորաբար առաջանում է 15-25 տարեկանում և երկարատև ընթացք է ունենում, իսկ կյանքի անբարենպաստ պայմաններում ավելի է սրվում: Տարիքին զուգընթաց հիստերիկ գծերը սկսում են հարթվել: Տղամարդկանց մոտ հիստերիան ավելի սուր և ծանր ընթացք է ունենում:

Հիստերիիկ նևրոզը կարող է դրսևորվել նաև մանկուց և արագ զարգանալ այն երեխաների մոտ, ովքեր մեծանում են փոքր` մեկ կամ երկու երեխա ունեցող և իրենց երեխաներին տիեզերքի կենտրոնը համարող ընտանիքներում (Հայաստանում հաճախ է ընտանիքն այսպիսին):

Ինչպես գրում է պրոֆեսոր Յու. Ա. Օստրովսկին, այսպիսի անհատների մոտ դեռ պատանեկությունից կա համոզմունք, որ իրենք ունեն այնպիսի երևելի ընդունակություններ, առանձնահատուկ շնորհներ, տաղանդ, որպիսիք շրջապատում ոչ ոք չունի: Նրանք իրենց հասցեին հիացական հայացքներ ու գովեստներ են փնտրում ամենուր:

Այսպիսիք հակված են երևակայելու. իսկ նրանց երևակայությունների թեման իրենց հաղթանակներն են, իրենց աներևակայելի քաջությունը, խելքը, հմտությունները: Նրանք սիրում են բարձրաձայնել, թե մտերիմ են այս կամ այն քաղաքական գործչի կամ արվեստագետի հետ (դա երբեմն զուտ երևակայություն է) կամ անդամ են գաղտնի խմբակցությունների, կարևոր կազմակերպությունների:

Նշենք նաև, որ վառ հիստերիկ անհատականություններ են բազմաթիվ աղանդների հիմնադիրները:
Հիստերիայի հանդեպ առավել գիտական մոտեցում ձևավորվել է 19-րդ դարի միջին հատվածում: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հիմքում ընկած է նյարդային համակարգի թուլությունը: Այժմ հիստերիան կամ հիստերիկ նևրոզը մեկնաբանվում են որպես հոգեբանական ծանր տրավմայի հետևանքով առաջացած հիվանդություն, որի արդյունքում ի հայտ է գալիս «փախուստ դեպի հիվանդություն» մեխանիզմը կամ հիվանդության "պայմանական" ցանկալի լինելու սիմպտոմը:
Հիստերիկ նոպա
Հիստերիայի ամենավառ դրսևորումը դա հիստերիկ նոպան է: Հիվանդի մոտ սկսվում է լաց գոռոցներով, հետո այն փոխվում է ծիծաղի, հիստերիկ հիվանդը պառկում է գետնին, ոտքերով և ձեռքերով հարվածում հատակին, մկանները ձգվում են, ընդունում է կորի տեսք` հիստերիկ դուգա: Նոպան տևում է 2-3րոպե և ավելին, եթե տարածքում շատ մարդ կա հավաքված: Հիստերիկ նոպային ժամանակ անպայման "հանդիսատեսներ" են հարակավոր, եթե նրանք չկան, ապա չկա նաև հիստերիկ դրսևորումներ: Դրա համար Ռոբինզոն Կրուզոն, եթե նույնիսկ հիստերիկ պսիխոպատ լիներ, գտնվելով անմարդաբանակ կղզում, առանց հանդիսատեսի, նրա մոտ չէր կարող հիստերիա զարգանալ: Ի տարբերություն էպիլեպտիկ նոպայի` հիստերիկը գիտակցությունը չի կորցնում, ռեֆլեքսները պահպանվում են: Հիվանդն ընկնելիս իրեն մարմնական վնասներ չի պատճառում, քանի որ ընկնելը հիմնականում ցուցադրական բնույթ է կրում: 

Հիստերիկ նոպաները սովորաբար ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ հիվանդը մենակ չէ, և նրան կարող են տեսնել և լսել:
Ախտաբանություն
Բժիշկներին դեռևս հնուց հայտնի է հիստերիկ ռեակցիայի յուրահատկությունը, որը բնորոշվում է հիվանդի համար հիվանդության ցանկալի լինելով: Պավլովը կարծում էր, որ հիստերիայի հակված,  նրա համար «օգտակար» հոգետրավմատիկ ազդեցության տակ գտնվող անձի մոտ ժամանակավոր գործողության խանգարումը կարող է ամրապնդվել պայմանական ռեֆլեքիսի ձևավորման մեխանիզմով: Սա ընկած է հիաստերայի  հիավանդագին սիմպտոմի  հիմքում: 

Պայմանական մեխանիզմի միջոցով ավելի վաղ գործող սիմպտոմը հետագայում կարող է վերածվել հիստերիկ սիմպտոմի` որևէ օրգանի ֆունկցիայի ախտահարմամբ, որպես օրինակ կարող է ծառայել կաղալը կամ ձեռքի դողալը այն անձի մոտ, ում պետք է կանչեն բանակ: Այս վիճակը հետագայում դառնում է ինքնավար գործընթաց և ամրապնդվում է «ցանկալիության» կամ «իր համար օգտակար լինելու» մեխանիզմով:

Հիստերիայի ժամանակ ախտանշանները աչքի են ընկնում «բանականությամբ»` ի հայտ են գալիս հենց այն ախտանիշները, որոնք տվյալ պայմաններում «հարմար» են կամ «օգտակար» տվյալ անձի համար:
Այնպիսի հիստերիկ ախտանիշներ, ինչպիսին են խլությունը, կուրությունը, համրությունը, ձեռքերի կամ ոտքերի կաթվածը, այսինքն` այն ախտանիշները, որոնք սահմանափակում են կյանքը լիովին վայելելու հնարավորությունը, հանդիսանում են ոչ բանական և հազվադեպ են հանդիպում: Հաճախ հանդիպում են ասթենիկ ախտանիշներ, դեպրեսիվ, հիպոխոնդրիկ վիճակներ, սիրտ-անոթային նոպաներ, քանի որ այս հիվանդության ախտանիշների` բոլորի համար հայտնի լինելը բավականին հեշտացնում է հիվանդության նմանակման գործը: Հիստերիկների  համար ավելի հեշտ և ցանակալի է ձեռք բերել թեթև վնասվածքներ, որը նրանց կազատի որոշ պարտականություններից:
Հիստերիկ ախտանիշների  առաջացման մեջ մեծ դեր է խաղում նաև ներշնչումը, բայց միայն ներշնչումը դեռևս հիստերիայի առաջացման նախանշան չէ: Հիստերայի համար բնորոշ է թատերական, ցուցադրական, դիտավորյալ վարքը: Հոգետրավմատիկ գրգռիչները, որոնք առաջացնում են հիստերիկ ախտանիշներ, կարող են լինել ոչ միայն ինտենսիվ և ուժեղ, այլև երեկարատև: Իսկ եթե արդեն կա  պաթոգենիկ իրավիճակ, ապա հիստերիայի առաջացումը անխուսափելի է:
Գիտնականները կարծում են, որ հիստերիայով հիավանդանլու հակում ունեն մշակութային անձինք, որոնք հակված են երազների, երևակայության, թատերականության, կեղծավորության, բոլորի ուշադրությունը իրենց վրա կենտրոնացնելու ձգտման:
Հիստերիկների հուզական կյանքը անկայուն-անհնազադ է: Նրաց զգացմունքները շատ մակերեսային են, կապվածությունը ոչ խորը: Հաճախ նրանք չեն հասնում հոգեկան հասունության` չնայած իրենց տարիքի: Նրանց պնդումները հակասական են, երևակայությունը` անիրականալի:

Իրենց բացասկան գծերը` ֆալսը և անիրական լինելը, նրանք հմտորեն թաքցնում են: Նրանք ցանկացած ժեստ, ցանկացած շարժում կատարում են հանդիսատեսի համար:

Սկզբում նրանք ծիծաղեցնում են, հետաքրքիր են, բայց քիչ-քիչ սկսում են ձանձրացնել և նյարդայնացնել: Հիստերիային բնորոշ են ախտանիշների բազմազանությունը, անկայունությունն ու փոփոխականությունը, և քանի որ նրանց ներշնչվածության մակարդակը բավականին բարձր է, նրանց մոտ մեկ ախտանիշը արագ կարող է փոխարինվել մյուսով` առաջացնելով այլ ռեակցիա, որը հարմար է տվյալ պահին, տվյալ իրավիճակի համար: Շատ ուժեղ հուզական հակազդում կարող է առաջացնել բժշկի կամ այլ անձնաց խոսքը, իսկ նրանց հորինելու և երևակայելու հակվածությունը այդ հակազդմանը ավելի վառ երանգ է հաղորդում:
Հիստերիկ աֆոնիա (ձայնի կորուստ)-հիստերիկ մուտիզմ (խոսքի խանգարում-համրություն): Ի տարբերություն իրական աֆազիայով հիավանդ անձնաց` հիստերիկ մուտիզմի ժամանակ պահպանվում է բանավոր խոսքի հասկացումը, նրանք ակտիվ շփվում են ժեստերի միջոցով, գրավոր ձևով: Հոգետրավմատիկ ազդեցության ժամանակ ի հայտ եկող մուտիզմը արտահայտվում է լեզվի պապանձման, բերանի շարժումների դանդաղման, լեզվի զգայունակության կորստի միջոցով:
Հիստերիկ խլություն- Հիստերիկ խլությունը ավելի հաճախ է հանդիպում, քան հիստերիկ կուրությունը: Խլությունը կարող է նաև ի հայտ գալ մուտիզմի հետ միասին: Հիստերիկ խլություն ունեցող անձինք կարողանում են շատ լավ հասկանալ խոսքը` անկախ դրա բարձրությունից և տեմբրից: Այստեղ խանգարումը դրսևորվում է խոսքային տեղեկատվության իմաստի և ուշադրության ուղղվածության ախտահարման միջոցով: Դրա համար էլ հիստերիկ խլությունը ունի ընտրողական բնույթ` այն տեղեկատվությունը, որը կարևոր է նրանց համար, նրանք շատ լավ լսում և ըկալում են:

Հիստերիկ փսխում-Այն ավելի հաճախ ի հայտ է գալիս սնունդ ընդունելուց անմիջապես հետո կամ  այն ընդունելու ընթացքում: Երբեմն փսխումն ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով, որը կարող է նաև ուղեկցվել տարբեր ձայների արտաբերմամբ: Կարող է նրանց մոտ սկսվել բրոնխիալ ասթմայիստենոկարդիայի կամ պսևդոինֆարկտի նմանակումներ: Հնարավոր է նաև տախիկարդիա, սիրտ-անոթային խանգարումներ:

Այս հիվանդությունները նրանց հնարավորություն են տալիս տանը լավ դիրք գրավել, փախչել ծանր աշխատանքից և անցանկալի պատասխանատվությունից:
Հիստերիկ ցավերը  շատ դժվար է տարրանջատել ֆիզիկական ցավերից: Եթե հիվանդին ներշնչեք, որ հիմա շատ ուժեղ ցավազրկող եք տալու, և դրա փոխարեն նրան սովորական գունավոր ջուր տաք, ապա նրա ցավերը կվերանան: Այս միջոցով կարող ես տարրանջատել հիստերիկ ցավերը իրական ֆիզիկական ցավերից:
Հիստերիայի ժամանակ տեղի է ունեում նաև վեգետատիվ ֆունկցիայի խանգարում, որոնց շարքին է դասվում նաև ստամոքսային մկանների սպազմը, որն էլ առաջացնում է «հիստերիկ կոր»:
Հիստերիկ աբազիա-աստազիա: Հիստերիկների մոտ, ի տարբերություն իրական պարալիչով հիվանդերի,  չի անշարժանում լեզուն կամ դեմքի մկանները: Հիստերիկի շարժումների խանգարումները ուղեկցվում են մարմնի տարբեր մասերի, առավելապես` վերջույթների մկանների կաթվածով (հիստերիկ պարեզ): Սկսվում է քայլքի դժվարացումներ: Շարժումների հիստերիկ խանգարումները անհետանում են քնի կամ արտակարգ իրավիճակներում:
Հիստերիկ ամաֆրոզ (կուրություն)Կուրությունը կարող է լինել ինչպես մի աչքի, այնպես էլ երկու աչքի: Լրիվ հիստերիկ կուրության դեպքում հիստերիկ հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում, սակայն, իրականում նրանց մոտ հայտնաբերվում է տեսողական ընկալման պահպանում: Դրանով է բացատրվում այն, որ իրենց կուրության ժամանակ հիվանդները երբեք չեն ընկնում կյանքի համար վտանգավոր իրավիճակների մեջ:
Չնայած այս ամենի` հիստերիկ հիվանդներին չի կարելի «սիմուլյանտ» համարել, հիստերիան դա հիվանդություն է, և հիստերիկներին պետք է վերաբերել որպես հիվանդի:

Բուժումը
Հիվանդները բժիշկ-հոգեթերապևտի կարիք ունեն: Հիստերիկ խանգարումների ցանկացած դեպք մանրակրկիտ ախտորոշման կարիք ունի: Հարազատների կողմից պահանջվում է հիվանդի հանդեպ հանգիստ վերերմունք, առանց տագնապի և անհանգստության, սակայն խորհուրդ չի տրվում բացառել նրանց հիվանդության փաստը, քանզի այն կարող է տանել հիվանդի վիճակի վատացմանը:

Սովորաբար օգագործվում է կոմպլեքս-թերապիա` վեգետատիվ և սոմատիկ համակարգի վրա միաժամանակ ազդեցության միջոցով: Մեծ նշանակություն ունի հիվանդի  հոգեհուզական ֆոնի վրա ազդեցությունը` աուտոգեն մարզումներ, բանական հոգեթերապիա, ներշնչման  մեթոդի և հիպնոզի կիրառում: Անհրաժեշտ է բացահայտել հիվանդություն առաջ բերած պատճառը, ազդել հիվանդության նյարդա-հոգեբանական մակարդակի վրա` դրա կարևորությունը փոքրացնելու համար:

Հիստերիան կարելի է նաև բուժել ամբուլատոր ձևով, սակայն հիստերիայի ծանր ձևերը պահանջում են ստացիոնար բուժում:
Աղբյուրը՝ hogebn.info



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon