Հիշողության խանգարումներ

Հոգեբանական 19.05.2020   21:30   977

Հիշողության ուժը կախված է ուշադրության կենտրոնացման աստիճանից, ընկալվող նյութի կարևորությունից ու հետաքրքրությունից, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր վիճակից: Գոյություն ունեն հիշողության խանգարման հետևյալ ձևերը`

1.   Հիպերմնեզիա

2.   Հիպոմնեզիա

3.  Ամնեզիա

4. Պարամնեզիա

1)  Հիպերմնեզիան հարաբերական սրացումն է, որը տեղի է ունենում անցյալի դեպքերի ակտիվ վերարտադրության ժամանակ: Նման սրացում դիտվում է մանիակալ վիճակների ժամանակ:

2)  Հիպոմնեզիան ավելի հաճախ հանդիպող խանգարում է, երբ հիշողության թուլացումը արտահայտվում է անցյալի դեպքերի վերարտադրման դժվարություններով, ինչպես նաև մոտակա դեպքերի մտապահման թուլացումով: Նման վիճակները հանդիպում են գանգուղեղային վնասվածքներիուռուցքներիթմրամոլության դեպքերում:

3)  Ամնեզիան հիշողության կորուստն է, երբ խանգարվում է ընկալածը մտքում մտապահելու, պահպանելու և վերարտադրելու գործընթացը:
Ամնեզիան կարող է արտահայտվել հետևյալ ձևերով`
-Անտերոգրադ ամնեզիա -  հիշողությունից դուրս է մղվում դեպքերից հետո եղած որոշ ժամանակահատված: Գիտակցության կորստի այդ ժամանակահատվածին և նույնիսկ դրան հաջորդող որոշ ժամանակաշրջանին համապատասխանող հիշողության բացն անվանում են անտերոգրադ ամենզիա:
-Ռետրոգրադ ամնեզիա -  հիշողությունից դուրս է մղվում դեպքին կամ հիվանդությանը նախորդող որոշ ժամանկահատված:
-Անտերոռետրոգրատ ամնեզիա -  հիշողությունից դուրս է մղվում և մինչև դեպքը և միչև դեպքից հետո եղած որոշ իրադարձություններ:
-Ֆիկսացիոն ամնեզիա - հիշելու ունակության կորուստն է, որը պայամանվորված է ընկալված մոտակա դեպքերի և իրադարձությունների թուլացմամբ:
-Առաջընթաց ամնեզիա - արտահայտվում է մտապահման ունակության կորստով և հիշողության պաշարի աճող աղքատացմամբ: Այս դեպքում նորը ավելի շուտ է մոռացվում, քան հինը, իսկ անցյալը համեմատաբար ավելի լավ է պահվում:
-Հետընթաց կամ ուշացած ամնեզիա - տեղի ունեցածը դեպքից անմիջապես հետո հիշվում է և որոշ ժամանակ անց դուրս է վանվում հիշողությունից:
-Կատաթիմ ամնեզիա - արտահայտվում է հոգեկան խիստ ուժեղ ապրումների հետ կապված դեպքերի մոռացմամբ:
-Ամնեստիկ աֆազիա-առարկաների, իրերի անունների մոռացումն է միաժամանակ նրանց հասկացողությունների պահպանմամբ:
-Ամնեոտիկ ապակողմնորոշում այս դեպքում հիշողության կոպիտ խախտման հետևանքով հիվանդների մոտ խանգարվում է տեղի, ժամանակի, իրադարձությունների կողմնորոշումը:
4)  Պարամնեզիա - հիշողության այնպիսի խանգարումն է, որն արտահայտվում է հիշողության աղավաղումներով, կեղծ հիշողությամբ: Պարամնեզիայի տեսակներից են`
-Պսևդոռեմինիցենցիա - հիշողության բացը հիվանդը լրացնում է իր կյանքում տեղի ունեցած դեպքերի նկարագրութամբ:
-Կոնֆաբուլյացիա — երբ հիշողության բացը հիվանդը լցնում է իր կյանքում երբեք էլ տեղի չունեցած հնարավոր կեղծ նկարագրություններով:
-Կրիպտոմնեզիա - երբ հիվանդը իր լսածը, կարդացածը, տեսածը նկարագրում և պատմում է որպես իր հետ իրականում տեղի ունեցած դեպք:
-Անէկոֆոբիա - հիշողության այնպիսի խանգարումն է, երբ որոշ դեպքերի և փաստերի վերհիշումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ մասին հիշեցվում է:
-Պսևդոլոգիա - երևակայական հիշողության աղավաղումն է, երբ հիվանդը հորինում և պատմում է այնպիսի դեպքերի մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել և իրականում էլ գոյություն չունեն: Աստիճանաբար հիվանդը սկսում է հավատալ իր պատմածի իսկությանը կամ էլ կատարված դեպքերը հասցնում են չափազանցության` ձգտելով դառնալ շրջապատի ուշադրության կենտրոնը:

Աղբյուրը՝ hogebn.info



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon