Հինգ առողջարար սերմ, որոնք արժե ավելացնել ճաշացանկում

Իրազեկիչ 20.05.2020   20:15   1834

1. Դդմի կորիզ

Դդմի կորիզը հարուստ է մագնեզիումով. օգտակար հանքանյութ, որն առողջ է պահում սիրտը, ամրացնում է մկանները  և օրգանիզմին էներգիա հաղորդում: 

Ավելացրեք դդմի կորիզներն ապուրի կամ աղցանի մեջ՝ առավել օգտակար դարձնելով դրանք:

2. Նռան հատիկներ

Նուռը հարուստ է C վիտամինով և անտիօքսիդանտներով: Նռան հատիկներով լի մեկ բաժակը պարունակում է ընդամենը 130 կիլոկալորիա: Ավելացրեք դրանք աղցանների կամ սմութիների մեջ:

3. Քինոա

Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար:

4. Արևածաղկի սերմեր

Արևածաղկի սերմերը E վիտամինի աղբյուր են: Դրանք հարուստ են նաև առողջարար ճարպերով: Արևածաղկի սերմեր կարելի է ավելացնել ոչ միայն ուտեստների վրա, այլև բլիթների, սմուզիների մեջ:

5. Քունջութի սերմեր

Փոքրիկ սպիտակ սերմերը հացի կեղևի վրա պարզապես ձևավորման համար չեն: Քունջութի սերմերը շատ առողջարար են, նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը: 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Webmd.com
Աղբյուրը՝ Doctors.am



 Պիտակներ
         սերմ, առողջարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon