Հին նմուշի անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգվեց

Իրազեկիչ 22.04.2019   11:29   409
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը: 

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.:

«2017թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը: Այս պայմանագրով ընկերությունը ՀՀ-ին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել:

Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Օրենքի նախագծով այլ փոփոխություններ նախատեսված չեն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         անձնագրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon