Հին Չինաստանում մաթեմատիկոսներն օգնում էին միապետին 121 կանանց հետ սեքսի գրաֆիկ կազմել

Աշխարհ 22.02.2021   23:30   1529

Հին Չինաստանում մաթեմատիկան կարևոր գործիք էր մոտ 9000 կմ երկարությամբ Չինական մեծ պատի նախագծման և կառուցման համար, որը կոչված էր ծաղկող միապետությունը պաշտպանել թշնամիներից։ Կայսերական պալատի կյանքը ենթարկվում էր թվերին ու թվաքանակներին՝ հայտնում է BBC-ն։

Կայսեր խորհրդականները, օրինակ, մտածել էին ինչպես «երաշխավորել», որ միապետը որոշակի ժամանակահատվածում չանտեսի իր հարեմի կանանցից ոչ մեկին։

Կայսեր գիշերների գրաֆիկը հիմնված էր երկրաչափական պրոգրեսիայի բանաձևերի վրա։ Լեգենդի համաձայն, 15 գիշերների ընթացքում կայսրը պետք է գիշեր անցկացներ 121 կանանց, մասնավորապես՝ կայսրուհու, 3 ավագ կանանց, 9 այլ կանանց, 27 հարճերի և 81 ստրկուհիների հետ։

Կանանց յուրաքանչյուր հաջորդ խումբը թվով երեք անգամ գերազանցում էր նախորդին։ Առաջին գիշերը կայսրուհունն էր։ Հաջորդ գիշերը միապետը պետք է անցկացներ 3 գլխավոր կանանց հետ, Երրորդ գիշերը 9 մնացած կանանց համար էր։ Հաջորդ երեք գիշերները կայսրն անցկացնում էր 27 հարճերի հետ, յուրաքանչյուր օրը՝ 9 հարճի հետ։ Մնացած օրերը կայսրն անցկացնում էր ստրկուհիների հետ, ամեն գիշեր դարձյալ 9 ստրկուհու հետ։

Այսպիսի «գրաֆիկը» պետք է երաշխավորեր, որ կայսրը լիալուսնին քնում է իր հարեմի «բարձր դասի» կանանց հետ։

Խորհրդականները, այսպիսի գրաֆիկ կազմելով, առաջին հերթին հոգ էին տանում, որ կայսրը ունենա արժանի, ավելի ճիշտ՝ հնարավոր ժառանգորդներից լավագույններին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb