ՀՀԿ պարգևավճարները թաքցվել է հանրությունից

Քաղաքական 30.01.2019   09:00   380

Միայն 2017թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանը շուրջ 287 մլն դրամի պարգևավճարներ է տվել աշխատակիցներին, ինչը հանրությունից թաքցվել է։ Այս մասին այսօր՝  հունվարի 29–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին։

«Այս հրապարակումները մեզ համար հետաքրքիր ազդակ էին, որ մենք վերանայենք՝ տեսնենք արդյոք  նախկինում թափանցիկ էր այդ գործընթացը, թե՝ ոչ։ Մենք մի փոքր զարմացանք, որ նախկինները թափանցիկ էին գործել, մենք երևի մի բան չգիտեինք, երևի հեղափոխությունը հենց այնպես արվեց... և ինչ պարզվեց , որ բացի այն պարգևավճարներից, որ տրվում է տարվա վերջում, շուրջ 287 մլն դրամի պարգևավճարներ էլ տրվել է տարվա ընթացքում, որոնք թաքցվել է հանրությունից,  չի հրապարակվել, ինչն ավելի հետաքրքիր է։ Փոխարենը հրապարակվել են այլ կարգադրություններ. մի կարգադրությամբ տրվել է պարգևավճար , իսկ կայքում դրվել է նույն օրով  նույն համարի կարգադրությունը, բայց այնտեղ լրիվ ուրիշ բան է գրված եղել»,- ասաց նա ՝ նշելով, որ իրենց ուսումնասիրությունը վերաբերվում է միայն 2017թ. պարգևավճարներին։

«Հավատացե՛ք, նախկին իշխանությունները ցույց են տվել այն, ինչն իրենց կարծիքով պետք է իմանար ժողովուրդը, և այդտեղ ոչ մի օբյեկտիվ տեղեկատվություն չի եղել, ինչը շատ պատահաբար իմացանք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ կեղծիքով պետք է զբաղվեն պատկան մարմինները։

Նյութի աղբյուրը՝ news.am



 Պիտակներ
         Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, պարգևավճարումներ, ՀՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon