ՀՀԿ երիտթևը բողոքի ակցիա է անցկացնում ԵՄ գրասենյակի դիմաց

Քաղաքական 29.06.2020   12:12   238

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց: Նրանք նամակ հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը:

ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք այսօր նամակներ կհանձնեն նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ինչպես նաեւ ԵԽ գրասենյակին. «Նամակում ներկայացվում է նկարագրություն իրավական տեսանկյունից այն ամենաթողության, որ տեղի է ունենում Հայաստանում ՍԴ-ի հետ և առհասարակ ժողովրդավարական գործընթացների տրամաբանությամբ:

Սկսել ենք ԵՄ գրասենյակից, որովհետեւ տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, իսկ հաճախ կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, որ եվրոպական կառույցները կողմ են կամ լուռ են այս գործընթացների նկատմամբ, այնինչ թե Վենետիկի հանձնաժողովը, թե Եվրոպայի խորհուրդը, թե Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, բոլորը արդեն արտահայտել են իրենց կարծիքը այս ամենաթողության նկատմամբ»,-ասաց նա:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb