ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ուղերձը

Իրադարձային 27.09.2020   14:14   75

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է:

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա¬կող¬մանի աջակցությունից, չի հաշտվել 2016 թ. ապրիլին Արցախում և 2020 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել¬քում իր կողմից սադրած մարտական գոր¬ծողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սան-ձազերծել:

Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետա¬կո¬ծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ¬ներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Իմ զինակից ընկերներ,

Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ:

Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան-ձավային ցեղի մնացորդների նկատմամբ:

Դուք փառապանծ  ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք:

Լինենք արժանի  հայոց զենքի և անվան փառքին:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

ՄԵՆՔ  ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»:



 Պիտակներ
         Օնիկ Գասպարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb