ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ պաշտոնյաների որդիների ծառայության մասին

Օրենքի ուժով 08.01.2019   14:16   327

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Կենտրոնական հավաքակայանում լրագրողներին հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Պատասխանելով պաշտոնյաների որդիների ծառայության մասին հարցին՝ Դավթյանը նշել է, թե չի հետաքրքրվում որևէ նախարարի որդու «բանակ գնալու» հարցով: «Եթե որպես Գլխավոր շտաբի պետ ինձ համար որևէ տարբերություն չկա՝ իմ ինչի՞ն է դա պետք: Վիճակահանությանը մասնակցում են, գնում են, որևէ մեկին արտոնություն չենք տալիս։  Ինչո՞ւ պետք է հետաքրքրվենք որևէ մեկի երեխայի հարցով: Իսկ եթե կան բանակից խուսափելու դեպքեր, ապա դրանով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն: Ովքեր չեն գալիս զորակոչի, մենք իրավապահ մարմիններին հայտնում ենք, իրենք զբաղվում են»։
Ինչ վերաբերում  է առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին զորակոչելու խնդրին, Արտակ Դավթյանը նշել է, որ հարցը պետք է ուղղել բժշկական հանձնաժողովին: «Զինվորները, զինծառայողները բժշկական հետազոտություն չեն անցկացնում, անցկացնում են բժիշկները: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր պայմանները ստեղծենք, մասնագիտական իրենց կարողությամբ իրենք կարողանան գնահատական տալ ու որոշումներ կայացնել»։
 



 Պիտակներ
         զորակոչ, պաշտոնյաների որդիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon