Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

ՀՀ վարչապետը Պեկինում մասնակցեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին

Իրադարձային 15.05.2019   11:04   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային հանձնաժողովների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցում են 40-ից ավելի երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառմանը ներկա են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորեց երկրների առաջնորդներին, այնուհետև տեղի ունեցավ տեսալուսանկարահանման արարողություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է գտնվել հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում։

«Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են»։ Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում»,-ասաց վարչապետը:

Նա ավելացրեց, որ այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է հայերի դավանած արժեքներին: 

Վարչապետը նկատեց, որ այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։ «Ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ: Չինաստանն իր պատմության այս կարևորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով. տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց: Արդյունավետ կառավարումը, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյան անդրադարձավ նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հիմնարար փոփոխություններին, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը: «Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որտեղ կա բազմակարծություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Նրա խոսքով, մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: «Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ,- նշեց նա:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հիմնադիր անդամներից մեկն է, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մետաքսի ճանապարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon