ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին ամենաբարձրն է սկսած 2011-ից

Իրադարձային 01.02.2020   11:26   214

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 7.8%: Սա ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին:

«Ուրախալի է, որ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է  արդյունաբերության աճը․ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 9 տոկոս, իսկ ինչը հատկապես նշանակալի է, մշակող արդյունաբերությունը գրանցում է  առաջանցիկ աճ, որի ցուցանիշները շուտով կամփոփվեն»,- ասաց նախարարը։

Ըստ Խաչատրյանի, այս աճը պայմանավորված է զգալի չափով արտահանման հետ. կոնյակի արտահանումը այս տարի գերազանցել է 26 տոկոսը, տպավորիչ է նաև գինիների արտահանման աճի ցուցանիշը, որից մրգային գինիների աճը կազմել է 75 տոկոս, իսկ 26 տոկոսով աճել են խաղողի գինիները։ Զարգացող նոր ուղղություններից է  շոկոլադը, որի աճը կազմում է 14.2 տոկոս։

«Շինարարությունն է աճել աննախադեպ տեմպերով՝4.6 %, ծառայությունները գրանցել են 15%-ի աճ։ Ամբողջ տարվա ընթացքում ունեցել ենք զբոսաշրջության դինամիկ աճ. եթե 9 ամսվա տվյալներով զբոսաշրջությունն աճել էր 14,4%-ով, ապա տարեկան նախնական տվյալները հուշում են, որը աճը կկազմի 15%: Նաև նկատում ենք, որ էական աճ կա հանրային սննդի և գիշերակացի ծառայություններում՝ 27%, ինչը նշանակում է, որ ներգնա զբոսաշրջությունը լավ պայմաններ է ստեղծել փոքր ու միջին բիզնեսի համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դեռևս չի ամփոփվել տարեկան համախառն ներքին արդյունքի աճը, սակայն, իրենց գնահատականներով, այն կգերազանցի նաև մեր վերջին կանխատեսումները, այսինքն տնտեսական աճը 2019 թվականին կլինի 8%-ի սահմաններում։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         տնտեսական ակտիվության ցուցանիշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon