ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Իրազեկիչ 10.01.2019   11:28   537

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն, Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհները, Նիգավան, Սիփան և Ավշեն  գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող ճանապարհահատվածները:
Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Ձորագլուխ, Նիգավան, Միջնատուն և Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Վարդենիս-Չքնաղ-Թթուջուր միջհամայնքային ավտոճանապարհները:
Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 170 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա:



 Պիտակներ
         ճանապարհներ, երթևեկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon