ՀՀ ՍԴ պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

Իրադարձային 25.11.2019   13:05   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ս.թ. նոյեմբերի 21-22-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի հրավերով աշխատանքային այցով գտնվում էին Վարշավայում, որտեղ տեղի էր ունենում Լեհաստանի Հանրապետության օրենսդրության կոդիֆիկացման հանձնաժողովի քրեական իրավունքի բաժնի հիմնադրման հարյուրամյակին նվիրված «Քրեականացում. գաղափարներ և սահմանափակումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին երկու տասնյակից ավել երկրների սահմանադրական դատարանների և իրավազոր հաստատությունների պատվիրակություններ և մի շարք այլ միջազգային հաստատությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը հանդես է եկել «Քրեական օրենսդրության սահմանադրականացման հիմնախնդիրներ. սահմանադրական քաղաքականության տեսական և պրակտիկ հարցեր» թեմատիկ զեկույցով, իսկ ՍԴ դատավոր Արաիկ Թունյանը ներկայացրել է «Մասնավոր իրավունքի խախտումների ապաքրեականացման որոշ հիմնախնդիրներ» թեմայով զեկույցը:

Այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը նաև կարճ առանձնազրույցներ է ունեցել Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի ներկայացուցիչների և այլ միջազգային գործընկերների հետ:



 Պիտակներ
         ՍԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon