ՀՀ ՊՆ հայտարարությունը

Իրադարձային 28.09.2020   21:05   85

ՀՀ պաշտպանության նախարարությունը հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք փոխանցելու համար։

Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել.

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10294637: Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ և այլն):

Ապրանքներն ըստ իրենց տեսակների անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝

Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39;

Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96:

ՀՀ պաշտպանության նախարարություն



 Պիտակներ
         ՊՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb