ՊՆ 6 ծառայող վրաերթի է ենթարկվել․ կա 2 զոհ

Հրատապ 15.04.2021   10:39   81

Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի, և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Ոստիկանները հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։

Նա ձերբակալվել է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb