ՀՀ պետական պարտքի սպասարկման համար մինչեւ 2026 թվականը հարկաբյուջետային համախմբում կիրականացվի

Իրադարձային 27.04.2021   12:21   43

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ մինչեւ 2026 թվականը երկիրը պետք է հարկաբյուջետային համախմբում իրականացնի, ինչը պետական պարտքի ցուցանիշները կնվազեցնի ՀՆԱ-ի 70 տոկոսից 60 տոկոս:

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2020 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզազյանը:

Ըստ նրա՝ այս խնդրի իրականացման ուղին բավականին հստակ է: «Այսինքն՝ այս պարագայում մենք չենք կարող որեւէ հայտնագործություն անել: Առկա կանոններն արդեն ցույց են տալիս, թե ինչպես պետք է իրականացվի հարկաբյուջետային քաղաքականությունը: Մասնավորապես, խոսքը ծախսերի վերահսկման ավելի բարձր մակարդակի մասին է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դրված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել ենթակառուցվածքային նախագծերի ծախսերը, որոնք կֆինանսավորվեն նոր ներդրումների միջոցով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb