ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է Բելառուսի բժշկական կրթության համակարգին

Իրադարձային 30.01.2019   10:44   225

Հունվարի 29-ին Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարներն այցելել են Բելառուսի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել են հաստատության ռեկտորի, միջազգային հարցերով պրոռեկտորի, ինչպես նաև Բելառուսի բժշկական հետդիպլոմային ակադեմիայի ռեկտորի հետ։

Արսեն Թորոսյանը և Վալերի Մալաշկոն շրջել են համալսարանի տարածքում, ծանոթացել սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին, մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում գործող 3D մոդելավորման սարքի գործունեությանը։

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է նաև Բելառուսի բժշկական կրթության համակարգին: Նշենք, որ Բելառուսում պետական բժշկական համալսարանները գործում են առողջապահության նախարարության ենթակայությամբ, իսկ կրթական ծրագրերը լիցենզավորվում են կրթության նախարարության կողմից։



 Պիտակներ
         առողջապահության նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon