ՀՀ Պաշտպանության նախարարությունը փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն է տարածել

Իրադարձային 09.11.2020   20:45   20

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.

Զինհաշմանդամների ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում:

Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով:

Փորձագետին ներկայացվող պահանջները

Համակարգչային Word, Excel ծրագրերով աշխատելու հմտություն, ՀՀ ՊՆ համակարգում առնվազն 6 ամսվա աշխատանքային ստաժի առկայություն:

Փորձագետի պարտականությունները

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ներ-քին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը:

Հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ

Փորձագետն ամեն ամիս ներկայացնում են կատարած աշխատանքների հաշվետվություններ:

Աշխատանքների գնահատման չափանիշներ

Աշխատանքները գնահատվում են ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ և ամփոփիչ փուլ:

Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 11-ը:


 Պիտակներ
         ՊՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb