ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՀՌՇ հրամանատարի տեղակալին

Իրադարձային 30.01.2019   11:00   353

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ա. Ավդեևին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:

Կողմերը քննարկել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:



 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon