ՀՀ-ում տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության հրավեր
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրավիրում է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի ոլորտում գործունեություն ծավալող ոչ պետական հատվածի ներկայացուցիչներին մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին (ՄՀՀ) անդամակցելու մրցույթին:
Ընտրելու նպատակով մրցույթին կարող են մասնակցել այն ոչ պետական հատվածի ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանանիշներին
- Ներկայացրել են համապատասխան դիմում (հավելված 2.1), որտեղ հստակ նշվում է, որ իրենք հանդիսանում են ոչ պետական որևէ հատվածի ներկայացուցիչ
- Ունեն առնվազն 2 տարվա գրանցում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում
- Ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, մալարիայի ոլորտում առողջապահական, կրթական, սոցիալական կամ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի փաստացի արձանագրած փորձ (ներկայացնել վերջին 3 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը փաստող փաստաթղթեր):
Ընտրվելու նպատակով մրցույթին կարող են մասնակցել այն ոչ պետական հատվածի ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
- Ներկայացրել են համապատասխան դիմում (հավելված 2.1), որտեղ հստակ նշվում է որ իրենք հանդիսանում են ոչ պետական որևէ հատվածի ներկայացուցիչ
- Ունեն առնվազն 2 տարվա գրանցում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
- Վերջին 5 տարիների ընթացքում ունեն առնվազն մեկ տարվա դրամաշնորհային ծրագրերի իրականացման փաստացի արձանագրված փորձ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, խոցելի խմբերի (ՏՍՏ, ԿՍԿ, ԹՆՕ, ՏԱ, միգրանտ) և այդ խմբերի իրավունքների պատշպանության ու հանրային առողջության այլ ոլորտներում։
Դիմումներն անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, ժամը 18:00-ն ներկայացնել Ընտրական հանձնաժողովին ngoelection@gmail.com էլեկտրոնային հասցեով` ներառելով հետևյալ տեղեկատվությունը.
- Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլ.փոստը, կոնտակտային անձի անունը, ազգանունը, պաշտոնը՝ համաձայն Հավելված 2.1
- Կազմակերպության գործունեության ոլորտները, աշխատանքային փորձի տևողությունը, համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ցանկ՝ համաձայն Հավելված 2.1
- Ինչու են ցանկանում մասնակցել ՄՀՀ ընտրություններին՝ համաձայն Հավելված 2.1
- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը հասատատող փաստաթղթերի պատճեններ
- Ընտրելու նպատակով մրցույթին մասնակցելու դեպքում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՏԲ-ի, մալարիայի ոլորտում առողջապահական, կրթական, սոցիալական կամ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը փաստող փաստաթղթեր:
- Ընտրվելու նպատակով մրցույթին մանակցելու դեպքում՝ առնվազն մեկ իրականացված ծրագրի պայմանագրի այն էջերի պատճեները, որոնք ներկայացնում են ծրագրի անվանումը, նպատակը և դոնորի ստորագությունը, իսկ ծրագրի վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության տրամադրումը կհամարվի առավելություն:
Նմանատիպ նյութեր