ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում
Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին սսաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Այս պահին կա ետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն դրանք գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով և ավելի թույլ ցնցումներ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված ետցնցումներից միայն 2-3-ն են զգացվել Երևանում»,-նշեց Մարգարյանը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր