ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 79–ով, կա 1 մահ

Հրատապ 11.05.2020   11:29   1031

Հայաստանում մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  10-ին հաստատվել է կորոնավիրուսի 3392 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 32561 (վերջին մեկ օրում՝ 971): Փաստացի այս պահին բուժվում է 1970 անձ (մեկ օրում ավելացել է 42-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1359 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ), 46 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon