ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած հնդիկների թիվն աճում է

Իրադարձային 11.01.2019   15:58   372

Այսօր կայացած ասուլիսին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝ նախորդ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21061 քաղաքացի։ Նրանցից 18095-ը դուրս է եկել երկրից․ դրական հաշվեկշիռը՝ 2966 է: 
«Հայաստանում մնացած Հնդկաստանի 2966 քաղաքացուց, ըստ 2018-ի տվյալների՝ կացության կարգավիճակ է ստացել 2000-ը, որոնց մեծ մասը՝ ուսման հիմքով։  Աճն, անշուշտ, նկատելի է։ 2016 թ-ին կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի 1086 քաղաքացի, 2017-ին՝ 938-ը»,-ասել է Ղազարյանը։
Ըստ նրա՝ վիճակագրության առումով, կան որոշակի մտահոգություններ, մասնավորապես, ինչպիսի ազդեցություն սա կարող է ունենալ Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպիսի կարգավորումներ կան և այլն։



 Պիտակներ
         Հնդկաստանի քաղաքացի, հնդիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon