ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք. 3 պացիենտ մահացել է

Հրատապ 19.05.2020   11:07   347

Հայաստանում մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  19-ին հաստատվել է կորոնավիրուսի 5041 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 43041 (վերջին մեկ օրում՝ 1191): Փաստացի այս պահին բուժվում է 2788 անձ (մեկ օրում ավելացել է 70-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 2164 անձ (վերջին մեկ օրում՝ 145 մարդ), 64 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon